1 Ի՞նչ դեր ու նշանակություն ունի հողը բնության մեջ և մարդու կյանքում:
Հողը Երկրի կեղևի՝ բերրիությամբ օժտված մակերեսի փուխր շերտն է, որն առաջացել է լեռնային ապարներից՝ ֆիզիկական, քիմիական և կենսաբանական պրոցեսների համատեղ գործունեության հետևանքով: Հողը կապող օղակ է հանդիսանում կենդանի օրգանիզմների ու անկենդան բնության միջև: Հողը այն միջավայրն է, որում փոխազդում են կենսոլորտի տարրերի մեծ մասը, ջուրը, օդը և կենդանի օրգանիզմները:
2 Ձեր կարծիքով ինչու՞ են հողին անվանում տվյալ էկոհամակարգի հաելին:
Քանի որ հողը կապում է կենդանի և անկենդան բնությունը:
3 Ի՞նչպես է ազդում աղտված հողը ամբողջ էկոհամակարգի վրա:
Ինչպես օդը և ջուրը հողը ենթակա է աղտոտմանը: Մթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու ձևով վերադառնում է մթնոլորտ:
Հողի աղտոտման աղբյուրներն են նաև մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները:
4 Ի՞նչպես ճիշտ օգտագործել ու պահպանել հողը
հատուկ նշանակություն է տալիս հողի մշակմանը, որի ընթացքում ոչ միայն բացառվում է դրա քայքայումն ու տեղատարումը, այլև բարելավում է հողի վերին շերտի կառուցվածքը, հողը դառնում է ավելի արգավանդ: Լավ արդյունք է տալիս, օրինակ, թեք լանջերի հերկումը ոչ թե վերից վար, այլ լայնակի: Լայնակի վարուցանքի դեպքում դանդաղում է ջրի հոսքը, հետևաբար և նվազում հողի էրոզիան: