Ինչու է ծովի ջուրը աղի

Ինչու է ծովի ջուրը աղի

Երկար տարիներ առաջ երկու եղբայր էին ապրում Չինաստանում:

Վանը՝ մեծ եղբայրը, ամենաուժեղն էր և անընդհատ ծաղրում էր փոքր եղբորը: Երբ նրանց հայրը մահացավ, որևէ բան չփոխվեց ,միայն փոքր եղբայր Վանի համար կյանքը դարձավ անտանելի:Ավագ Վանը իրենով է անում հոր ողջ ժառանգությունը՝ գեղեցիկ տունը, գոմեշը և մնացած ունեցվածքը: Կրտսեր Վանին ընդհանրապես ոչինչ չմնաց և շուտով թշվառություն տիրեց նրա տանը:

Մի օր էլ տեսավ,որ ոչինչ չի մնացել,նույնիսկ բրնձի մի հատիկ ։ Նա ուտելու բան չուներ . որոշեց իր եղբար տուն գնալ և այդպես էլ արեց։

Հասնելով տեղ՝ ողջյունեց նրան և ասաց .

— Մեծ եղբայր, ինձ մի քիչ բրինձ տուր:

Բայց նրա եղբայրը, ով շատ ժլատ էր, հրաժարվեց օգնել նրան և կրտսեր եղբայրը հեռացավ:

Չիմանալով, թե ինչ կարելի է անել, կրտսեր եղբայրը գնաց ձկնորսության՝ Դեղին ծովի ափին: Բախտը նրա հետ չէր, քանի որ չհաջողվեց նույնիսկ մեկ ձուկ բռնել:

Նա տուն էր գնում դատարկ ձեռքերով, գլուխը կախ , ծանր սիրտով, երբ հանկարծ ճանապարհի մեջտեղում քարանիվ տեսավ:

— Դա միշտ էլ կարող է պետք գալ- մտածեց նա, վերցնելով անիվը այն ՝ տուն բերեց:

Երբ նրան տեսավ կինը, հարցրեց.

— Լավ ձկնորսություն ես արել: Շա՞տ ձուկ ես բերել:
— Ոչ, սիրելիս: Ձուկ չկար: Ես քարանիվ եմ բերել:
— Ահ, Վան կրտսեր, գիտես որ մենք աղալու ոչինչ չունենք. տանը մի հատիկ նույնիսկ չկա:

Վան կրտսերը անիվը դրեց գետնին, և հուսահատությունից ոտքով հարվածեց : Քարանիվը սկսեց պտտվել, պտտվել ու մանրացնել:Այնտեղից դուրս եկավ աղ, շատ աղ: Եվ գնալով այն շատ արագ էր պտտվում, ու ավելի շատ աղ էր արտադրում։ Վան կրտսերը և նրա կինը գոհ էին այս գտածոյից, բայց անիվը շարունակում էր պտտվել, իսկ աղի կույտը աճում ու աճում էր:

Վան կրտսերը վախեցավ և մտածեց, թե ինչպես կարող է կանգնեցնել անիվը: Նա մտածեց, հարշվարկեց, բայց լուծում չգտավ: Հանկարծ նրա մոտ միտք ծագեց հակառակ պտտել քարանիվը, և այն կանգ սռավ:

Այդ օրվանից, երբ տանը ինչ-որ բան պակասում էր, Վան կրտսերը հարվածում էր անիվին և աղ ստանում, որը հարևանների հետ նա փոխանակում էր իր են անհրաժեշտ բաներով: Այսպես նա և իր կինը ապրում էին ապահով։

Շուտով մեծ եղբայրը իմացավ, թե ինչպես է իր եղբայրը երջանիկ դարձել, և նախանձեց: Նա մոտեցավ եղբորը և ասաց.

— Փոքր եղբայր ,ինձ տուր քո անիվը:

Կրտսեր եղբայրը կնախընտրեր իր մոտ պահել իր գտածոն , բայց նա խոր հարգանք էր տածում իր ավագ եղբոր նկատմամբ, և նա չհամարձակվեց մերժել նրան:

Վան մեծը անյքան էր շտապում տանել քարանիվը, որ Վան կրտսերը չհասցրեց նրան բացատրել, թե ինչպես այն կանգնեցնել: Երբ նա ցանկացավ խոսել նրա հետ, վերջինս արդեն հեռու էր՝ իր ցանկության առարկան տանելով:

Ավագ եղբայրը շատ ուրախ էր: Նա անիվը բերեց տուն և ոտքով հրեց այն: Անիվը սկսեց պտտվել և մանրացնել աղը: Այն մանրեցնում էր անդադար, արագ ֊ արագ: Աղի կույտը աճում էր, անընդհատ աճում: Այն արագ հասավ տան տանիքին: Պատերը ճկվել էին: Տունը սկսում էր փլուզվել:

Վան մեծը վախեցավ: Նա չգիտեր, թե ինչպես կանգնեցնել անիվը: Նրա մոտ միտք ծագեց գլորել այն տնից, որը գտնվում էր բլրի վրա: Անիվը գլորվեց լանջից ծովը և անհետացավ ալիքների մեջ:

Այդ ժամանակվանից ի վեր այն շարունակվում է պտտվել ծովի հատակին և աղ աղալ: Ոչ ոք չի գնացել այն ետ բերելու:

Եվ ահա,թե ինչու է ծովի ջուրը աղի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: