<> ժողովածույի մասին

Կարինե Քոթանճյանի հետ մտերմությունը եղել է ոչ միայն անձնական, այլ նաև ստեղծագործական։ Նրան է նվիրել ամբողջ «Ծիածան» շարքը։ 1917 թ․ մարտին Չարենցը հեռանում է Մոսկվայից՝ կայարանում կարդալով Կարինեի համար գիշերը գրված բանաստեղծությունը՝ «Հեռացումի խոսքեր»։

1917, փետրվար – Շանյավսկու համալսարանի ուսանողների խմբում մասնակցել է Բուտիրյան բանտից քաղբանտարկյալների ազատագրմանը։ Ավարտում է «Ծիածանը» շարքը, որը լույս է տեսնում նույն թվին։ Գիրքն ուներ ձոն՝ «Իրիկնային քրոջս – Կարինե Քոթանճյանին»։ Կարինե Քոթանճյանը իր հուշերում գրում է. «Այդ օրերին Չարենցը գրում էր «Ծիածանը»։ Ինձ ոչինչ չէր ասել մինչև ավարտելը, հետո բնագիրը տվեց ինձ և խնդրեց կարդալ միասին։ Նույն օրերին նա հորից ստացավ ծանրոց։ Հայրը գրել էր, որ դրամ չի կարող ուղարկոլ, ուղարկում է գրպանի դանակներ և պարսկական փուշիներ։ Մեծ էր Եղիշեի ուրախությունը։ Մոսկվայում նա շատ սուղ էր ապրում և հետո մտածում էր խնայած դրամներով հրապարակել «Ծիածանը»։

Կյանքի ու երազի սահմանագծերի ճշտման եւ իր վերջնական կողմնորոշումը տեւական մաքառումներով պարզելու ընթացքում Չարենցը գրում է «Ծիածանը»(1917) ժողովածուն, որով ավարտվում է առաջին գրքից եկող սիրո ու մահվան պատմությունը:

«Ծիածանը» հոգեվիճակներ եւ ապրումներ ներկայացնող գույների համադրություն է:

Խորհրդապաշտական բանարվեստի միջոցներով բանաստեղծը երանգավորում է իր երազները եւ «Կապույտը»«Ոսկին»«Մանուշակագույն» բաժանումով ստեղծում երազների գունային մի աշխարհ: Այդ աշխարհի հերոսուհին դարձյալ տխրադալուկ աղջիկն է, որն այստեղ կերպավորվում է լուսամփոփի նմանվող աղջկա նկարագրով: Այդ աղջիկն ունի աստվածամոր աչքեր, թափանցիկ է ու կապույտ:

Կապույտն աղոթք է՝ ուղղված սիրո պատրանքին: Կապույտը սիրո սկիզբն է, երբլուսամփոփի պես աղջիկը՝ «որպես ուրու», քնած է «հոգու դղյակներում», կապույտի մեջ լուսավոր քրոջ անմարմին համբույրն է ու հարազատ էությունը: Կապույտը նաեւ սիրո փակ աշխարհն է, խորհրդավոր գիշերը, աստղային նիրհը, որին հաջորդում է արեւի ոսկին՝ առավոտը: Ոսկին իրական աշխարհի լույսն է, որը, սակայն, «խոցում է ասեղի նման»: Սիրո փոխադարձ կապը գտնելու ընթացքում մարում է արեւի ոսկին, եւ իջնում է «Մի տըրտում մշուշ մանուշակագույն»: Մանուշակագույնը «երազում ապրած» գիշերվա վերհուշ է ու նաեւ՝ այրած երազների մոխիր:

Գրքի հաջորդ՝ «Հրաժեշտի երեկոն» եւ «Գազելներ» շարքերը շարունակում են հատկապես «Մանուշակագույն» բաժնի տրամադրությունները եւ վերջնական ավարտի հասցնում սիրո պատմությունը: Անորոշության միջից՝ որպես հոգու փրկության վերջին կայան, կանչում է Ամենտի անվանված այլաշխարհային եզերքը: Իսկ դա արդեն վերջն է ամեն մի երկրային գոյության եւ վերջնական միաձուլումը Հավերժի երկրում, որը նաեւ մահվան երկիրն է: Մահը դառնում է ավարտվող սիրո միակ հնարավոր շարունակության խորհրդանշան: Մահը նաեւ դառնում է հավերժության մեջ մարելու,

հավերժությանը ձուլվելու խորհրդանշան: Մահվան միստիկայի պանծացումը, խորհրդապաշտության բանարվեստի բոլոր բնորոշ տարրերով, «Ծիածանում» վերածվում է հոգիների երկնաշխարհային միաձուլման: Գողգոթայի՝ խաչելության պատկերով ավարտվում է տեւական երազների այն տենչը, որը կեցության այլ մոլորակ է որոնում: Ամբողջ ժողովածուն տխուր հրաժեշտ է սիրած աղջկան:

«Ծիածան» շարքի տրամադրությունների շարունակությամբ առանձնանում են«Հեռացումի խոսքեր» (1917) եւ «Տաղ անձնական» (1919) բանաստեղծությունները:

Մարդկային կյանքի խառնիճաղանջ քաոսի մեջ, այդ քաոսի եւ իր անհատական կյանքի հարաբերությունները պարզելու հետ մեկտեղ, Չարենցը երգում է իր թանկ ու նվիրական սերը, իր սրբազան կարոտը, ինչն ապրեցրել է նրան եւ դարձել կյանքի գլխավոր իմաստը: 20-ամյա բանաստեղծը «hեռացումի խոսքեր» է ասում կյանքի մեծ փորձից ծնված ցավով ու տառապանքով.

Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես

Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել,

Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.

Կյանքս կանցնի, կմարի — բայց երգս կա, կապրի դեռ:

Կարճ ժամանակ անց, երբ Չարենցը դուրս եկավ մեծ աշխարհ եւ մտավ նրա փոթորկոտ տարերքի մեջ, վերջին անգամ «Տաղ անձնականում» վերհիշեց իր հին կարոտները: Երկրային կյանքի պատկերումով ու երկնային կարոտների տեսիլքով նա ավարտեց իր հոգեւոր ճամփորդությունների այս ցավատանջ հանգրվանը:

2․ Կարդա՛Կապույտի,  Ոսկու,  Մանուշակագույնի շարքերը, բացահայտի՛ր կապույտ, ոսկեգույն, մանուշակագույն գույների խորհուրդը այս ժողովածուի մեջ: Նշի՛ր, թե  ի՞նչ գիտես այս գույների խորհրդի, նշանակության մասին ընդհանրապես:
Ծիածանի երեք գույներից կապույտը՝ երկինքն էր,կապույտ թախիծն էր,հոգու կարոտը,արցունքները:Ոսկին՝ արևն էր,երջանկությունը,այդ անմար հույսը:Իսկ մանուշակագույնը ՝ կարծես մայրամուտի և մութ,խորը երեկոյի միջև միջին ոսկին լինի,ճանապարհը որը միավորում է այդ երկուսին,այն մշուշ էր,մոխրացած երազ էր…

3․ Ընտրի՛ր բանաստեղծություններից մեկը, վերլուծի՛ր՝ բնութագրելով  հերոսին:

Դու տրտում ես, բայց արևի բռնկված ոսկին
Ոսկեզօծել է քո կապույտ, աստղայի՜ն հոգին:
Ու սփրթնած դեմքի՜դ վրա — բռնկվող մի փայլ.
Այն արև՜ն է, այն արև՜ն է, աստղայի՜ն եղբայր:

Դու չե՞ս ուզում, դու չե՞ս ուզում արևի ոսկին.
Չե՞ս հավատում արևի տակ շիկացած հասկին…

Միայն նայի՜ր ու հասկացի՜ր, օ, նայի՜ր ու տե՜ս. —
Մի ոսկեգույն քող են հագել դաշտ, անտառ ու սեզ:

Ու լեռնային, երկինք տանող ձյունածածկ ուղին
Հրաժեշտ է տալիս հիմա բիլ մառախուղին…

Եվ ամե՜ն տեղ, ինչպես և այն լեռնուղու վրա —
Բռնկվել է ժպիտ–ոսկին Արևի — Նրա…

Այս հատվածում Չարենցը ամեն կերպ փորձում է բարելավել հերոսուհու տրամադրությունը,ուրախցնի նրան և ժպիտ բերի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: