Սոցցանցեր

Այսօր աշխարհի բոլոր մարդիկ կապված են սոցցանցերի հետ։ Յուրաքանչյուր անձ տարբեր նպատակներով է մուտք գործում այնտեղ։ Այսօր ավելի քան 4.1 միլիարդ մարդ սոցցանցերի օգտատեր է, որոնցից յուրաքանչյուրը գրանցված է տասնյակ և ավելի ծրագրերում։ Ըստ այսօրվա տվյալների ամենամեծ ցուցանիշը ունի Եվրոպան , իսկ ամենացածրը Աֆրիկան։ Նույնիսկ ԱՄՆ-ի կրթության նախարարությունը հրապարակել է ապացույցներ այն մասին, որ հեռակա առցանց ուսանողների թիվը գերազանցում են առկա ուսանողներին

Հարցեր

  • Ինչի՞ համար եք մուտք գործում սոցցանցեր։
  • Վտանգավո՞ր է արդյոք համացանցը։
  • Ի՞նչ կարգի սահմանափակությններ են հարկավոր սոց ցանցերի հարթակում։
  • Արդյո՞ք կարող են մարդիկ նոր ծանոթություններ ձեռք բերել առցանց։
  • Սոցիալական ցանցերում մարդիկ հաճախ չեն հետևում քերականության և կետադրության կանոններին, օգտագործում են չնչին բառապաշար, հույզերը փոխարինվում են էմոցիոններով։ Արդյո՞ք դա ազդում է իրական կյանքում հաղորդակցման վրա։
  • Ի՞նչպիսին եք տեսնում սոց ցանցերի կիրառությունը ապագայում։
  • Արդյո՞ք սոցցանցերը մեր կյանքի մի մասն են կազմում։

Մեջբերումներ․

Սոցիալական լրատվամիջոցները լավագույն առցանց աղբյուրներն են, որոնք մարդիկ կարող են օգտագործել այս օրերը:

Վսեմ Արզույան

Երեխաները ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում քան իրենց դասերի հետ։

 Նաեւ լավ ինֆորմացիայից բացի ստանում ենք վատ եւ չպետքական ինֆորմացիա: Շատ ժամանակ է խլում։  

Աննա Խաչատրյան

Իմ կարծիքով համացանցը դարձել է մեր թշնամին: Մարդիկ շատ են տուժվում համացանցի պատճառով, քանի որ ճիշտ չեն օգտագործում: Համաձայն եմ, որ այն հեշտացրել է մեր կյանքը, բայց մենք մոռացել ենք, թե ինչի համար է այն ստեղծված:

Սկսեք ապրել, քանի որ այս կյանքում այնքան հետաքրքիր բաներ կան և վստահեցնում եմ չեք հիասթափվի։

Մադոյան Միլենա

Համացանցում կարող ես գտնել, և´ լավ, և´ վատ տեղեկություններ, ուղակի պետք է կարողանալ տարանջատել` լավը վատից:

Ղազանչյան Մարինա

Վիրտուալ աշխարհում, ինչպես իրական կյանքում, ցանկացած գործընթաց կարող է օգտագործվել հանցավոր տարրերի կողմից` հանցավոր նպատակներով: Այստեղ կատարվում են այնպիսի հանցագործություններ, ինչպես, օրինակ, ծածկագրերի գողությունը, խարդախությունը, համակարգչային հափշտակությունները։

Աթաբեկյան Հայկ

Նյութը կազմել էին Կարտիկյան Արմինեն և Ծատուրյան Լիզան։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s